Բրյուսովի անվան համալսարանի ուսանողուհուն առանց հիմնավորումների հեռացրել են բուհից. ՉԻ
Բրյուսովի անվան պետական լեզվահսարակագիտայան համալսարանի ուսանողուհի Լիանա Դավթյանի մայրը՝ Մարգարիտ Դավթյանը «Չորրորդ իշխանության» հետ զրույցում անդրադարձել է այն փաստին, որ երրորդ կուրիս ուսանողուհի դստերը հեռացրել են ԵՊԼՀ օպար լեզուներւ ֆակուլտետւ ֆրանսիական բաժնի երրորդ կուրսից և զրկել նրան բնացիկ քննություններին մանսակցելու իրավուքից:
Մարգարիտ Դավթյանի խոսքով՝ դուստրը «Ֆրանսիահայ Երիտասարդաց միության» կողմից հրավեր է ստացել մասնակցլոլւ վեցամսյա դասընթացիներին, սակայն, ինչպես հետագայում է պարզվել, բուհի ղեկավարությունը որոշել է ուսանողին հեռացնել համալսարանից, մինչդեռ Լ.Դավաթյանը համալսարանում համարվել է լավագույն ուսանողուհի:
Աղջկա մայրը թերթի հետ զրույցում նշել է, որ բուհից դստերը տվել են իրավական հիմք չունեցող փաստաթուղթ, որի մասին իրենց ավելի ուշ է հայտնի դարձել: «Բուհում հանդիեպելվ պրոռեկտորին և դեկանին, նրանց տեղեկացրեցի, որ իմ դստերը տրված տեղեկանքը լրացված է եղել ներքին կանոնակարգի խախտումներով: Բուհում իրենց հավանաբար ոչ եզակի սխալը կոծկելու համար ինձ առաջարկեցին առջկաս անունից հեռանալու դիմում գրել, հակառակ դեպքում նա կհեռացվի իրենց կողմից: Փաստացի մեզ տրվել է իրավական ուժ չունեցող տեղեկանք՝ կնիքով, ստորագրությամբ, խորհրդանիշով, որն ընդունել է նաև Ֆրանսիայի դեսպանատունը»:
Մարգարիտ Դավթյանը նշել է, որ պատրաստվում է դատական բոլոր ատյաններում վիճարկել դստերը հեռացնելու բուհի որոշումը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը