Ռուբեն Մելիքյանը պատրաստ է աշխատել ԼՂՀ ՄԻՊ պաշտոնում
Արցախի Ազգային ժողովում վաղը, մայիսի 5-ին, հերթական նիստում կներկայացվի Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն, որը Հայաստանի Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանն է:
Panorama.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ մամուլի ծառայության ղեկավար Լիլիթ Ասրյանը ասաց, որ ԱԺ ղեկավարը կներկայացնի թեկնածուին, թեկնածուն հավանաբար հանդես կգա ելույթով, կներկայացնի ծրագիրը և հետո տեղի կունենա քվեարկություն:
Ռուբեն Մելիքյանն իր հերթին Panorama.am-ին տեղեկացրեց, որ ինքը ստացել է ԼՂՀ ՄԻՊ պաշտոնում աշխատելու առաջարկություն և երեկ արդեն խորհրդարանում հանդիպել է ԱԺ խմբակցությունների հետ:
«Պատգամավորների հետ քննարկել ենք ապրիլի 2-ին ադրբեջանական կողմից իրականացված հարձակման և դրա հետևանքով առաջացած մարդու իրավունքներին վերաբերող հարցեր: Ես առաջարկը կընդունեմ», -մեզ հետ զրույցում ասաց Մելիքյանը:
Նա հստակեցրեց, որ սահմանին ապրիլյան ռազմական գործողություններից հետո իր առաջնահերթությունները փոխվել են:
«Ապրիլի 2-ից հետո ինձ թվում է՝ բոլորիս, նաև իմ առաջնահերթությունները փոխվել են: Եթե նույն հարցի վերաբերյալ խոսակցություն լիներ ապրիլի 1-ին կամ մարտին, իմ վերաբերմունքը այլ կլիներ», -հավելեց Ռուբեն Մելիքյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան