«Նուբարաշեն»-ի պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Վարուժան Եղիազարյանը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով մայիսի 3-ից ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Ռուբիկ Շահումի Ստեփանյանի լիազորությունները: Այդ մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Լեգդարի Եղիազարյանի վրա:
Ըստ աղբյուրի, հրամանի համար հիմք են հանդիսացել «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը, 25-րդ հոդվածը, 37-րդ հոդվածի 9-րդ մասը և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազի հետ համաձայնեցված քննիչի որոշումը՝ ուղարկված ՀՀ ՀՔԾ պետ Վ. Շահինյանի 2016 թվականի մայիսի 2-ի N 18-382 կգ-16 գրությամբ, և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանի 2016 թվականի մայիսի 3-ի Ե 40/10-1569 գրությունը:
(Վերջին պարբերությունը ուղղված է)
Հարակից հրապարակումներ`
- «Նուբարաշեն»-ի պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները դադարեցվել են
- «Նուբարաշեն»-ում խուզարկությունն է իրականացվել. ԱՆ ՔԿՎ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան