Էկոնոմիկայի նախարար. «Պարզապես միշտ չէ, որ կարող են արվածի մասին բարձրաձայնել»
Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում արագ փոփոխությունները պահանջում են նաև արագ որոշումների կայացում: Այսօր նաև այս մասին էր լրագրողների հետ զրուցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքերով՝ ՏՏ ոլորտը Հայաստանին ապահովել է անհրաժեշտ մակարդակի մրցունակություն և պատահական չէ, որ Հայաստանն այս ոլորտում համարվում է առաջամարտիկներից մեկը տարածաշրջանում:
«Եթե պահենք այս տեմպը, ապա վստահ եմ, որ ՏՏ ոլորտում Հայաստանը կշարունակի առաջատարի դիրք զբաղեցնել տարածաշրջանում, ինչպես նաև կկարողանանք տնտեսական և հասարակական կյանքի մնացած բոլոր ոլորտներում ևս թելադրող դիրք ունենալ։ Սա մեր բնական և մրցակցային առավելությունն է»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ ոչ միայն պարզագույն ՏՏ լուծումներով, այլ նաև ամենաբարդ, դժվար տրվող լուծումների առումով կարող ենք անհրաժեշտ ապրանք ու ծառայություն ստեղծել:
Էկոնոմիկայի նախարարը նշեց նաև, որ երկրի առավելություններից մեկն էլ այն է, որ Հայաստանի ՏՏ ոլորտը ոչ միայն հենված է միջազգային խոշորագույն կազմակերպությունների, այլ նաև տեղական ենթակառուցվածքի և մտավոր ներուժի վրա:
«Կառավարոթյունը շարժվում է այն քաղաքականությամբ, որ տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտներում դառնանք չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ակունքներում կանգնող երկիր»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
Ինչ վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաները ռազմարդյունաբերության մեջ կիրառելուն՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ ռազմական արդյունաբերությունը ոլորտի առաջնահերթությունների թվում է, «պարզապես միշտ չէ, որ կարող են արվածի մասին բարձրաձայնել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան