Ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ դիմած իրավաբանների խումբը նոր գանգատներ է նախապատրաստում
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտման հետևանքով մարդու իրավունքների ոտնահարումների կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատներ ներկայացրած իրավաբան-իրավապաշտպանների խումբը շարունակում է ադրբեջանական զինված ուժերի կողմից զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների և խաղաղ բնակչության իրավունքների պարբերական խախտումների վերաբերյալ նոր գանգատների նախապատրաստումը: Այդ մասին հայտարարություն է տարածել Իրավաբան-իրավապաշտպանների խմբի անդամ, Արտակ Զեյնալյանը:
Նրա ներկայացմամբ, նախաձեռնված իրավական ընթացակարգերն առանձնահատուկ են և բարդ, ունեն տևական բնույթ, իսկ գանգատների քանակն աճի միտում ունի` քանզի պաշտպանության ենթակա խմբերի շրջանակը շարունակում է ընդլայնվել:
«Իրավաբան-իրավապաշտպանների խումբն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր մասնավոր անձանց և կազմակերպություններին, որոնք գնահատելով գործընթացի կարևորությունը և նշանակությունը, իրենց մասնագիտական և նյութական աջակցությունն են ցուցաբերում ադրբեջանական ագրեսիայի զոհերի իրավունքների պաշտպանության կազմակերպմանը», -ասված է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան