Ապրիլյան դեպքերից հետո Արցախից Արմավիրի մարզ է տեղափոխվել շուրջ 66 դպրոցահասակ երեխա
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախից Արմավիրի մարզ է տեղափոխվել շուրջ 66 դպրոցահասակ երեխա: Այսօր Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցած մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հերթական խորհրդակցության ժամանակ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է նրանց ուսուցման գործընթացը կազմակերպելու վրա` ընդգծելով, որ այդ երեխաները պետք է գտնվեն դպրոցի տնօրենի և ուսուցչական կազմի ամենօրյա ուշադրության և հոգատարության ներքո` իրենց զգալով ինչպես հայրենի դպրոցում:
Մարզպետարանի պաշտոնական կայքից նաև տեղեկանում ենք, որ խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել մարզից հայրենիքի սահմանների պաշտպանության համար Արցախում հերոսաբար զոհված 6 զինծառայողների անունով համապատասխան համայնքների դպրոցներում ռազմագիտության դասասենյակների կամ դասարանների անվանակոչմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան