Ակնհայտ է, որ գազի սակագնի իջեցումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. Արծվիկ Մինասյան
Ակնհայտ է, որ գազի սակագնի իջեցումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
«Իհարկե դրական ազդեցության ծավալը կամ մակարդակը կախված է նաև իջեցման չափից և այն ոլորտներից, որտեղ գազի գնի նվազեցումը առաջին հերթին ազդեցություն ունենա»,- նշեց նա:
Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ գազի սակագնի իջեցումը նաև բերելու է էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման, դա էլ իր հերթին կբերի ինքնարժեքի նվազեցմանը և մեր ապրանքների մրցունակության բարձրացմանը:
«Բնական է, որ ապրանքների գների վրա նույնպես ազդեցություն կունենա, քանի որ եթե խոսում ենք ավելի ցածր ինքնարժեքի և շուկայում մրցակցային միջավայրի ձևավորման մասին, ակնհայտ է, որ դա կբերի գների որոշակի իջեցման»,- ընդգծեց նախարարը:
Ըստ նրա՝ էկոնոմիկայի նախարարությունը ներկայում ուսումնասիրություններ է իրականացնում, որոնց արդյունքները կփոխանցի մյուս գերատեսչություններին և իրավասու մարմիններին, որպեսզի տնտեսության մեջ ընտրեն այնպիսի թիրախներ, որոնք կապահովեն այդ իջեցումից առավելագույն ելքային արդյունք թե աշխատատեղերի, թե նաև թողարկվող ապրանքների ստեղծման ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան