ԱԺ-ում Սեյրան Օհանյանի հետ փակ հանդիպում է ընթանում
Ազգային ժողովում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այս պահին հանդիպում է անցկացնում ԱԺ պատգամավորների հետ: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից Panorama.am-ին հայտնեցին, որ հանդիպումը փակ է և լուսաբանման համար չէ: Սեյրան Օհանյանը պատգամավորներին կներկայացնի սահմանին ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք՝ ԱԺ նախորդ քառօրյայում ԱԺ մի խումբ պատգամավորներ առաջարկել էին հանդիպում կազմակերպել Զինված ուժերի և պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ հասկանալու՝ ինչ վիճակ է սահմանին և ինչ զարգացումներ կարող են սպասվել:
Հարակից հրապարակումներ`
- Հ. Բագրատյան. Ավելի լուրջ պաշտոնանկություններ են պետք
- Հրանտ Բագրատյանն առաջարկում է ԱԺ հրավիրել Խաչատուրովին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին