ՊՆ-ին պետք է լրացուցիչ միջոցներ տրամադրվեն կամավորականներին ՀՀ ԶՈւ կազմում որպես պայմանագրային զինծառայողներ ներգրավելու համար. «Ժողովուրդ»
«Վերջին օրերին Երևանի և տարբեր մարզերի բնակիչներին զանգահարում են զինկոմիսարիատի աշխատակիցները և ճշտում, թե արդյոք նրանք չեն ցանկանում են կամավոր հիմունքներով մեկնել սահման: Քառօրյա պատերազմի առաջին օրերին սահման մեկնելու պատրաստ մեծ թվով կամավորականների հոսքից հետո, թվում էր, թե ՀՀ զինված ուժերը այլևս համալրման կարիք չունեն»,-գրել է «Ժողովուրդ»-ը:
«Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը մեկ լուծում ունի. ՀՀ կառավարությունը պետք է լրացուցիչ միջոցներ հատկացնի ՊՆ-ին, որպեսզի այդ կառույցը սահման գնալու ցանկացող կամավորականներին ՀՀ ԶՈՒ կազմում ներգրավի՝ որպես պայմանագրային զինծառայողների: Ամսական մեկ միլիարդ դրամը լիարժեք բավարար է այս խնդիրն ամբողջությամբ լուծելու համար: Միայն պաթոսով ընտանիքները չեն կերակրվում»,-հավելել է «Ժողովուրդ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա