Քոչարյանի պասիվությունը անհասկանալի է նաև Արցախում. «Իրավունք»
«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այցն Արցախ էլի ստվերում թողեց այս օրերին գերպասիվություն դրսևորող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Վերջինիս ստվերում մնալը, պարզվում է, անհասկանալի է ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի քաղաքական շրջանակների համար»,-գրել է «Իրավունք»-ը:
«Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն «Իրավունք»-ի հետ զրույցում ասել է, որ Արցախում դրական է ընդունվել Տեր-Պետրոսյանի այցը: Շատ ճիշտ է և նորմալ, երբ ՀՀ առաջին նախագահը հանդիպել է ՀՀ և Արցախի նախագահների հետ: Նժարին դրված է հայ ազգի ճակատագրի համար: Նախագահները չեն կարող և իրավունք չունեն անտարբեր լինել այդ ճակատագրի հանդեպ, քանի որ պատասխանատվություն են կրում:
Ինչ վերաբերում է Քոչարյանի պասիվությանը, պատգամավորը չի հերքել՝ Արցախում ևս քննարկում են այդ հարցը: «Թե ինձ, թե բոլորի համար անհասկանալի է այդ պասիվությունը: Չեմ կարող ասել՝ ինչո՞ւ չի հանդիպել ՀՀ նախագահի հետ, ինչո՞ւ չի եկել Արցախ և չի հանդիպել մեր նախագահի հետ: Գրեթե բոլորը խոսում են այդ մասին»,-եզրափակել է խմբակցության ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա