Քաղաքագետ. ԼՂՀ անկախության ճանաչումը հակամարտությունը կտեղափոխի այլ փուլ
«Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը չի բերելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ընդամենը տեղափոխելու է այլ փուլ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Փուլ, որտեղ Ադրբեջանն ինչ-որ մի իմաստով կստանա այն մոտեցումը, որի մասին ուզում էր լսել՝ բանակցային գործընթացի վերջ»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պայմաններում հարցն իրենց համար լինելու այն, թե ինչպես գործել:
Որպես տարբերակ, Ա.Մարկարովի խոսքով, կարող է սկսվել իրական պատերազմ:
«Կամ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Հայաստանի կողմից կամ միացումը Հայաստանին Ադրբեջանի համար բացում է բացարձակապես այլ դուռ, երբ որ նրանք ասում էին՝ մենք փորձում էին բանակցային գործընթացի շրջանակում հասնել արդյունքի, Հայաստանն իրականացրեց քաղաքականություն և ճանաչեց անկախությունը»- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ԼՂՀ անկախության ճանաչման գործոնը Հայաստանը կարող է միայն մի դեպքում օգտագործել, երբ տեսնի, որ բացարաձակապես այլ տարբերակ չի մնում:
«Այս ամենն ընդամենը նշանակելու է, որ Հայաստանը չի տեսնում գործընթացի շարունակման այլ տարբերակ: Ես չեմ կարծում, որ այդպես է»,- ասաց Ա.Մարկարովը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահի խոսնակ. Հայաստանում հետևում են Ադրբեջանի պաշտոնյաների զառանցանք-հայտարարությունների շքերթին
- Շավարշ Քոչարյան. Ռազմական նոր ագրեսիայի դեպքում ԼՂ ճանաչման հարցը կմտնի օրակարգ
- Կառավարությանը ներկայացվել է Արցախի անկախությունը ճանաչելու մասին նախագիծ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան