Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիներին կրկնակի վիրահատությունից հետո կտեղափոխվեն հիվանդասենյակ
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կերտրոնում բուժումը շարունակող 14 և 15 տարեկան պատանիներին, որ տուժել են ավտոբուսի պայթյունից, այսօր կատարվել են կրկնակի պլաստիկ-վերականգնողական վիրահատություններ:
ԱՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ տղաների հիմնական վերքերը փակվել են տեղային հյուսվածքների միջոցով: Կատարվել են երկրորդային կորեկցիաներ մաշկային տրանսպլանտանտներով` մեկի ձախ նախաբազկի վրա, մյուսի աջ սրունքի հետին մակերեսի:
Դեռահասների առողջական վիճակը կայուն է, համապատասխանում է կրած վիրահատության տևողության ծանրությանը: Բուժումն ընթանում է նորմալ, հավանական է, որ պատանիները վաղը տեղափոխվեն հիվանդասենյակ:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է պայթյունից տուժած 3 քաղաքացի` 2-ը քիթ-կոկորդ-ականջաբանության, 1-ը նյարդավիրաբուժական բաժանմունքներում: Նրանց վիճակը բժիշկները գնահատում են բավարար, բուժումը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- Ավտոբուսի պայթյունից տուժած 6 քաղաքացի բուժումը շարունակում է հիվանդանոցային պայմաններում
- Պայթյունից տուժած հղի կինը հղիությունը կավարտի մայրության բերկրանքով. Արմեն Մուրադյան
- Ավտոբուսի պայթյունի հետևանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը պարզվել է. Սոնա Տռուզյան
- Ավտոբուսի պայթյունից տուժած 14-ամյա աղջիկը պատրաստվում է դուրսգրման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան