Տնտեսություն 12:35 04/05/2016 Հայաստան

Մեր հաջողության գրավականը բարձր տեխնոլոգիաներն են. Արծվիկ Մինասյան

Երևանում այսօր մենկարկեց «Չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն՝ ուղի դեպի արդյունավետ և ինովացիոն կառավարում» խորագրով համաժողովը, որի նպատակն է ներկայացնել բարձր տեխնոլոգիաների և նորարարական լուծումների կիրառման համաշխարհային փորձը ինչպես կառավարման ոլորտում գործող պետական մարմինների, այնպես էլ պետական հատվածի կազմակերպությունների համար:

Համաժողովին բացմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ մեր օրերում առանց տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների  աներևակելի է  առաջըթնացը պետական, մասնավոր և հասարակական գործունեության ցանկացած բնագավառում:

Ըստ նրա՝  համապատասխան ենթակառուցվածքի զարգացումը, տեղեկատվական հասարակության ստեղծումը և համաշխարհային տեղեկատվական ոլորտում ակտիվորեն ներգրավելը մեր երկրի առաջնային խնդիրներից է, և պատահական չէ, որ այս ոլորտը ՀՀ կառավարության կողմից համարվել է  գերակա ոլորտ: Նա վստահեցրեց, որ ՀՀ կառավարւթյունը իր ողջ ջանքերը գործադրում է այս ոլորտում խթանելու տնտեսության բոլոր ճյուղերի զարգացումը: 

Արծվիկ Մինասյանը նշեց, որ այսօր անհրաժեշտ է իրատեսորեն գնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների իրական արժեքը՝ լինի բանկային, ֆինանսական ոլորտում, թե փոքր ու միջին ձեռնարկություններում, զբոսաշրջության ոլորտում, թե առևտրի, շինարարության, տրանսպորտի և այլ ոլորտներում:

«Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների դերը մեծ է ռամզարդյունաբերությունում՝ հատկապես ներկայումս մենք դրա կարիքը առարկայորեն  զգում ենք: Կարևորելով ՏՀՏ ոլորտի դերը մեր տնտեսության զարգացման գործում՝ կառավարությունը այն ճանաչելով գերակա, տարել է հետևողական աշխատանք վերջին տարիներին ՝ ոչ միայն պահպանեով ոլորտի զարգացման կայուն տեմպերը, այլ նաև նորանոր նախադրյալներ ստեղծել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական լուծումների ապահովման ուղղությամբ»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Ներկայումս, ըստ նրա, մասնավոր հատվածի հետ կառավարությունը հաջողությամբ բազմաթիվ  ծրագրեր է իրականացնում, որոնք ուղղված են տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, արտահանմանն ու ներդրումների ծավալների ավելացմանը,  վերազգային կազմակերպությունների ներգրավմանը, ոլորտի տարածքային համաչափ զարգացմանը, որակյալ մասնագետների պատրաստմանն ու կրթական կարողությունների հզորացմանը, ինչն իր հերթին խթանում է համաշխարհային տեխնոլոգիական քարտեզում Հայաստանի կայուն դիրքավորումը: 

Նա նաև նշեց, որ այսօր Հայաստանում գործում են այնպիսի առաջատար անդրազգային ընկերություններ, ինչպիսիք են Մայքրոսոֆթը, Սինոփսիսը և այլն:

Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ Կառավարությունը քաջ գիտակցում է, որ առկա հաջողությունների երկարակեցության գրավականը ամուր կրթական հիմքի առկայություն է, ինչի ուղղությամբ վերջին տարիներին հիմնվել են մի շարք ուսումնական կենտրոններ և լաբորատորիաներ:

ՏՏ ոլորտի օրինակով, ըստ նրա, Կառավարությունը ներկայումս քայլեր է իրականացնում զարգացնելու ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների և տեխնոլոգիական այլ ուղությունները: 

Կառավարության համար մեկ այլ կարևոր մարտահրավեր է հանդիսանում տեխնոլոգիական ենթակառուցվածքների շարունակական զարգացումը: Այդ նպատակով, ըստ Արծվիկ Մինասյանի, իրականացվում է Երևանի Ջրվեժ թաղամասում ինժեներական քաղաքի հիմնման ծրագիր, որի արդյունքում նախատեսվում է ժամանակակից ենթակառուցվածքների հիմնում, ճարտարագիտության ոլորտում ներդրումների խթանման և տեղական ու միջազգային շուկաներում բարդ տեխնոլոգիական լուծումների առաջադրում: 

«Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ բարձր տեխնոլոգիաները հաջողության գրավականն են, այն ներառում, ամբողջացնում են մեր ունակությունները, գիտելիքները, մեր և հատկապես հայ ժողովրդի բնածին տաղանդը»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}