Եվրահանձնաժողովն առաջարկել է Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանել
Եվրահանձնաժողովը չորեքշաբթի երաշխավորել է Թուրքիայի քաղաքացիների համար դեպի Շենգեն գոտի առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանել, եթե Անկարան անհապաղ ապահովի դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` Twitter-ի իր էջում հայտնել է մրցակցության հարցերով եվրահանձնակատար Մարգարետ Վեստագերը:
«Եվրոպական հանձնաժողովն այսօր առաջարկում է Եվրամիության Խորհրդին և Եվրախորհրդարանին հանել Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ մուտքի վիզայի պահանջը` այն ընկալումով, որ թուրքական իշխանություններն անհապաղ կարգով` ինչպես որ իրենք պարտավորվել էին 2016թ-ի մարտի 18-ին, կիրականացնեն վիզային ազատականացման նախագծով նախատեսված պարտավորությունները», - ասված է հաշվետվության տեքստում:
Նշենք, որ Թուրքիայի քաղաքացիներին Շենգենյան գոտում առանց վիզայի մուտքի թույլտվության տրամադրումը ԵՄ-ի և Անկարայի միջև մարտ ամսին կնքված համաձայնագրի դրույթներից մեկն է: Այդ համաձայնագրի վերաբերյալ` բոլոր այն անօրինական միգրանտները, որոնք թուրքական սահմանից Հունաստան կանցնեն, պետք է վերադարձվեն Թուրքիա: Միևնույն համաձայնագրի շրջանակներում` այդ քայլերն իրականացնելու համար Թուրքիան պետք է ստանա 3 մլրդ եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան