Առաջիկա օրերին տեղումների հավանականությունը կպահպանվի. Զարուհի Պետրոսյան
Առաջիկա հինգ օրերին տեղումների հավանականությունը կպահպանվի: Այսօր լրագրողների հետ հանդիպամնը հայտնեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
«Այսօր օրվա երկրորդ կեսից Միջերկրական ծովի և Սև ծովի հարավային մասերում ձևավորված ցիկլոնը տեղաշարժվում է դեպի արևելք, այսինքն օրվա երկրորդ կեսին այն կանցնի մեր տարածքով, որով էլ պայմանավորվում է անձրև, ամպրոպ, չի բացառվում առանձին վայրերում նաև կարկուտ»,-նշեց մասնագետը:
Նրա խոսքով՝ առաջիկա հինգ օրերի ընթացքում հանրապետության տարբերի մարզերում տարբեր ժամանակահատվածներում տեղումները կունենան տարբեր ինտենսիվություն:
«Մայիսի 5-ին միայն հյուսիսային շրջաններում են սպավում տեղումներ, չի բացառվում կարկուտ, իսկ 6-ին տեղումները կընդգրկեն նաև Արարատի և Արմավիրի մարզերը: Տեղումներ չեն սպավում Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում և Արցախում՝ չնայած ամպամածությունը կպահպանվի»,-տեղեկացրեց Զարուհի Պետրոսյանը՝ հավելելով, որ մայիսի 7-9-ը տեղումներ սպասվում են հանրապետության ողջ մարզերում, իսկ մայիսի 9-ին Արարատյան դաշտի կենտրոնական շրջաններում տեղումները կթուլանան: