«Նուբարաշեն» ՔԿՀ-ում աղմկալի չարաշահումներ են հայտնաբերվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի խմբագրություն են ահազանգել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի խումբ դատապարտյալների հարազատներ և խնդրում օգնել բանտարկյալներին: Բանն այն է, որ ՔԿՀ-ում հերթական ստուգումները, կամ այսպես ասած՝ «շմոն» է կատարվել, ինչի արդյունքում դադարեցվել են ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները:
ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացված ստուգումների ընթացքից «Ժողովուրդ»-ին այս գործով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարել:
«Ըստ այդմ, ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում և աղմկալի չարաշահումներ հայտնաբերել: Արդյունքում, երեկ հերթական ստուգումներն են իրականացվել և աղմկալի բացահայտումներ են արվել, ինչի արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով:
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ քրեական գործի հարուցումից հետո դադարեցվել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները: Սա նշանակում է, որ Ստեփանյանը հանցագործ աշխարհի հետ ուղիղ կապի մեջ է եղել և գործարք իրականացրել նրանց հետ»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան