Ես իմ հայրենիքը միշտ էլ ճանաչում եմ. Սեյրան Օհանյանը՝ պատգամավորների նախագծի մասին
Այսօր իրավիճակը առաջնային գծում լարված է և ցանկացած ժամանակ, ցանկացած գործողություններ կարող են լինել: Այդ մասին այսօր խորհրդարանական փակ քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը :
«Հայկական բանակը, հանձինս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի, այսօր իր առջև դրված խնդիրները իրականացնում է բարձր մակարդակով, այն ծավալված է, պատրաստ է պաշտպանողական և այլ խնդիրների իրականացմանը», -հավելեց նախարարը:
Անդրադառնալով սպառազինության հարցին և մասնավորապես, Ռուսաստանից սպասվող զինտեխնիկային, Օհանյանը նկատեց, որ այդ «համապատասխան աշխատանքներ են տարվում ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում մեր տեմպերի արագացման ուղղությամբ»:
Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում կառավարության նիստում վաղը քննարկվելիք Արցախի ճանաչման մասին պատգամավորների ներկայացրած օրինագծին, Պաշտպանության նախարարը նախ ասաց, թե տեղյակ չէ, թե ինչ նախագծի մասին է խոսքը, հետո երբ լրագրողը պնդեց հարցը, Օհանայանը պատասխանեց. «Ես միշտ էլ ճանաչում եմ իմ հայրենիքը»:
Հարցին, թե անորոշություն է, ի ՞նչ կարելի է սպասել, Օհանյանը պատասխանեց. «Այսօր ժամանակավոր հրադադար է»:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտոնանկ արված ՊՆ և ԶՈւ նախկին պաշտոնյաները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի. Սեյրան Օհանյան
- Կառավարությանը ներկայացվել է Արցախի անկախությունը ճանաչելու մասին նախագիծ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան