«Հայերի հարցով» Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել էր Ախալցխա
Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգոբարիշվիլին նախօրեին այցելել է Ախալցխա, որպեսզի անձամբ ծանոթանա ապրիլի 23-24-ին հայ երիտասարդների հետ կատարված դեպքերին: Այս մասին գրված է akhaltskha.net կայքում: Նախարարի հետ հանդիպմանը մասնակցել են նաև Ախալքալաքի իշխանության ներկայացուցիչները: Առայժմ հանդիպման մանրամասները չեն հրապարակվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ջավախք» հայրենակցական միությունը ներկայացրել էր այդ դեպքից մանրամասներ. «Ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխև և Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն ավանդույթի համաձայն բարձրացել են տեղի հայերի կողմից կառուցված սրբավայրի մոտ` կրակ վառելու և այսպիսով հարգելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Հասնելով սրբավայր` նրանք հանդիպել են հարևան Վալե քաղաքից մի խումբ վրացիների, ովքեր խնջույք էին կազմակերպել և գտնվել են ոչ սթափ վիճակում: Չհասկանալով հայ երիտասարդների ուզածը` այդ մարդիկ կռվի են բռնվել նրանց հետ, սակայն որոշ ժամանակ անց հասկացել են միմյանց: Չնայած դրան՝ կեսգիշերին ոստիկանությունն իրենց տներից հանել և ոստիկանական տեղամաս է տարել բազմաթիվ հայ երիտասարդների, որոնց ծեծի են ենթարկել, նվաստացրել և անգամ անվայել խոսքեր հնչեցրել Հայոց Ցեղասպանության հասցեին: Կատարվածը խիստ հուզել է ջավախքահայությանը»:
Հարակից հրապարակումներ`
- «Ջավախք» հայրենակցական միությունը՝ Ախալցխայում կատարված միջադեպի կապակցությամբ
- Դեսպան Յուրի Վարդանյանը կմեկնի Ջավախք
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի