«Եվրատեսիլ-2016». ԼՂՀ դրոշն այլևս արգելված չէ
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները «դրոշների քաղաքականությունը» մեղմացրել են: Եվրոպական հեռարձակողների միությունը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մի քանի պատվիրակությունների հետ քննարկումներից հետո «Եվրատեսի»լ մրցույթի կազմակերպիչները համաձայնեցին վերանայել դրոշների քաղաքականությունը և ազգային, տարածաշրջանային և տեղի դրոշները նույնպես թույլատրված են:
Եվրոպական հեռարձակողների միությունը նաև կոչ է արել ավելի հանդուրժող լինել մյուսների դրոշների նկատմամբ՝ հաշվի առնելով Եվրատեսիլ երգի մրցույթի ոչ քաղաքական բնույթը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչներն ավելի վաղ ներկայացրել էին այս տարվա «դրոշների քաղաքականությունը», որով արգելում էին եվրատեսիլյան դահլիճ տանել որոշ դրոշներ: Արգելված դրոշների ցանկում էր նաև ԼՂՀ դրոշը։
Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Ստոկհոլմում: Մրցույթին այս տարի կմասնակցեն 42 պետությունների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է՝ «Միավորվե՛նք»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին