Իվետա Մուկուչյան. «LoveWave» երգն ինձ ավելի ներդաշնակ էր
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանն այսօր ունեցել է իր երկրորդ փորձը: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից:
Կայացած մամուլի ասուլիսում նա ասել է, որ թեև եղել են այլ ստեղծագործություններ, սակայն ամբողջ թիմը որոշել է, որ մրցույթում պետք է ներկայացվի «LoveWave» երգը, որի հեղինակները հայ են:
«Միակ պատճառն այն էր, որ ինձ ավելի ներդաշնակ էր հենց այդ երգը»,- ասել է երգչուհին՝ ներկայացնելով, թե ինչու է ընտրել այդ երգը:
«LoveWave» երգի երաժշտության համահեղինակներն են Լևոն և Լիլիթ Նավասարդյանները, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը: Իվետա Մուկուչյանի հետ միասին ելույթ են ունենում նաև բեք-վոկալներ Մաշա Մնջոյանը, Քրիստինա Մանգասարյանը, Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Սոնա Գյուլխասյանը, Լիլիթ Նավասարդյանը:
«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչ ընթացքում` 7-րդ համարի ներքո: Մրցույթին այս տարի կմասնակցեն 42 պետությունների ներկայացուցիչ:
Լուսանկարները՝ Իվետա Մուկուչյանի ֆեյսբուքյան էջից, տեսանյութը՝ մրցույթի պաշտոնական կայքից: