Լրատվական կայքի աշխատակիցների վերաբերյալ քրգործն ընդունվել է ՀՔԾ վարույթ
«Analitik.am» կայքի խմբագրության աշխատակիցների կողմից շորթում կատարելու վերաբերյալ քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ, տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, ՀՀ ԱԺ պատգամավորը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով՝ ԱԺ պատգամավորից գումար շորթելու կասկածանքով ձերբակալվել են «analitik.am» խմբագրության աշխատակիցներ Անի Հ.-ն և Վարդիթեր Գ.-ն:
2016 թվականի մայիսի 5-ից հիշյալ քրեական գործը քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- Լրատվամիջոցի ղեկավարի գործը գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել է ՀՔԾ
- Մանրամասներ լրատվական կայքի ձերբակալված պատասխանատուի և օգնականի գործից
- Լրատվական կայքի տնօրենը և աշխատակիցը ձերբակալվել են՝ շորթման կասկածանքով
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի