Վահագն Խաչատրյան. Էլեկտրաէներգիայի սակագինը կարելի է իջեցնել մինչև 10 դրամով
Հայաստանում հին սովետական պլանային տնտեսության տրամաբանությամբ է այսօր հաշվարկվում գազի և էլեկտրաէներգիայի սակագինը: «Մեդիա կենտրոն»-ում «Որքանո՞վ կնվազի էլեկտրանէներգիայի սակագինը և ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսության վրա» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
«Այսինքն, էլեկտրաէներգիա սրտադրող և գազ ներմուծող ընկերությունները որքան կարողացան ծախսեր ցույց տալ, այնքան սակագինը կբարձրանա: Այսինքն, շուկայական հարաբերությունները որևէ կերպ չեն ազդում սակագնի վրա»,-ասաց Վ. Խաչատրյանը:
Նրա խոսքով, չնայած որ երկու ընկերություններն էլ համարվում են բնական մենաշնորհներ ունեցողներ, սակայն դա չի նշանակում, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է առաջնորդվի այդ մեթոդոլոգիայով:
«Մի քանի օր առաջ հանձնաժողովը հաստատեց մոտ 20 մլն դրամի ներդրումային ծրագիրը, հիմա գիտե՞ք ինչ կլինի, ՀԷՑ-ը կասի, գիտեք այդ ներդրումները պետք է մենք ներառենք ծախսերի մեջ և դրանից ելնելով, պետք է սակագինը ձևավորվի: Բայց մեզ՝ սպառողներիս, այդ հարցերն ընդհանրապես չպետք է հետաքրքրեն»,-ասաց տնտեսագետը:
Խաչատրյանը որպես օրինակ ներկայացրեց ռուսական կողմից գազի գնի իջեցումը, սակայն սպառողի վրա որևէ ազդեցություն դեռ այն չի ունեցել:
«Մենք գազ ենք սպառում մեր տանը: Գազ արտադրողը, ներմուծողը, մեզ հասցնողը նույն մարդն ՝ «Գազպրոմ»-ը»,-ասաց նա:
Վ. Խաչատրյանը, վկայակոչելով իր թիմի կատարած ուսումնասիրությունները, նշեց, որ Հայաստանում հնարավոր է 1 խմ գազի դիմաց վճարել 100 դրամ՝ գործող 156 դրամի փոխարեն: Էլեկտրաէներգիայի իրական սակագնի վերաբերյալ դեռ հաշվարկներ չեն կատարել, սակայն մոտավոր շվարկներով, ըստ նրա, սակագինը կարելի է նվազեցնել 10 դրամով:
Հիմա 1կվտ/ժ էլեկտրաէներգիայի համար վճարվում է 48,78 դրամ: Մամուլի հրապարակումների համաձայն, առաջիկայում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում Է ԷլԷներգիայի սակագինը նվազեցնել մոտ երեք դրամով և սահմանել այն 45.5 դրամ մեկ կիլովատ ժամի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Ակնհայտ է, որ գազի սակագնի իջեցումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. Արծվիկ Մինասյան
- ՀԾԿՀ-ն պատրաստվում է էլէներգիայի սակագինը նվազեցնել մոտ երեք դրամով. ՀԺ
- ՀԾԿՀ-ն ստացել է «Գազպրոմ Արմենիա»-ի՝ գազի սակագնի վերանայման հայտը. «Ժամանակ»
- ՀԾԿՀ-ն սեփական նախաձեռնությամբ կվերանայի էլեկտրաէներգիայի գործող սակագները
- Տնտեսագետը՝ գազի գնի նվազման հնարավոր ազդեցության մասին
- Սկսվել է գազի գնի նվազեցման գործընթաց. Նախարար
- Հովիկ Աբրահամյան. Գազի գնի նվազեցման վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրվել