Հետազոտություն. Բջջային հեռախոսների և գլխուղեղի քաղցկեղի միջև կապ չկա
Ավստրալիացի գիտնականները կոտրել են այն միֆը, որ բջջային հեռախոսների օգտագործումը մեծացնում է գլխուղեղի քաղցկեղի առաջացման վտանգը: Ըստ բրիտանական «Dailymail» պարբերականի, նրանք նման եզրակացության եկել են երեսուն տարի տևած հետազոտության արդյունքում:
Հետազոտության հեղինակները նշում են, որ Ավստրալիայում բջջային առաջին հեռախոսները հայտնվել են 1987-ին, 1993-ին նման սարքավորումներից օգտվում էր ավստրալիացիների 9 տոկոսը, հիմա այդ թիվը հասել է 90 տոկոսի: Վերջին երեք տասնամյակի տվյալները վերլուծելիս մասնագետները եկել են եզրակացության, որ բնակչության շրջանում բջջային հեռախոսների օգտագործման ավելացումը որևէ կերպ չի նպաստել գլխուղեղի քաղցկեղով հիվանդների թվի վրա:
Նշվում է, որ հիվանդացության առավել շատ դեպքեր գրանցվել են 1982-ին՝ հիմնականում 70 տարեկանից բարձր տարիքի անձանց մոտ: Այդ ժամանակ բջջային հեռախոսների օգտագործումը լայն տարածում չուներ: