Իրավունք 18:26 06/05/2016

«Analitik.am»-ի խմբագրի օգնականը կալանավորվել է ապօրինի. Փաստաբան

«Հազվադեպ է պատահում, որ դատարանները նման ապօրինի որոշում են կայացնում»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց փաստաբան Ստեփան Ոսկանյանը իր պաշտպանյալ «Analitik.am»-ի խմբագրի օգնական Վ. Գիշյանին երկու ամսով կալանավորելու որոշումը:

Որոշումը քիչ առաջ կայացրել է Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ:

Երիտասարդ կինը, ով իր խնամքին ունի 2 տարեկան փոքրիկ երեխա, մեղադրվում է ԱԺ պատգամավորից գումար շորթելու մեջ:

Փաստաբանն ասաց, որ դատավորը որոշումը կայացնելիս խախտել է սահմանադրական, քրեադատավարական նորմերը, ինչպես նաև միջազգային կոնվենցիաները:

«Այդ որոշման կայացմամբ որևէ իրավական նորմ չի պահպանել դատարանը: Մենք հիմնավոր կասկածն էինք վիճարկում, անձը բնութագրող մի շարք տվյալներ ներկայացրեցինք, նշեցի, որ աղջիկն ամուսնացած է, ունի փոքրիկ երեխա, դրական բնութագիր շրջապատի կողմից, բայց դատարանն արձանագրել է, որ դրանք հիմք չեն կարող հանդիսանալ, որպեսզի նույնիսկ գրավ կիրառվի ու անգամ գրավի միջնորդությունն է մերժել», -նշեց փաստաբանը:

Մեղադրյալը, փաստաբանի խոսքով, չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը, տվել է ցուցմունքներ իրեն հայտնի հանգամանքների վերաբերյալ և որպես կասկածյալ, և որպես մեղադրյալ, ասել է, որ կատարել է հանձնարարություն:

«Երբ քննարկվում էր կալանքի միջնորդությունը, դատարանում բարձրաձայնեցինք, որ իր ցուցմունքներով էլ ապացուցվում և հիմնավորվում է հիմնավոր կասկածի բացակայությունը, որ ինքը որևէ կապ չունի իրեն մեղսագրվող արարքի հետ», -նկատեց փաստաբանը՝ ընդգծելով, որ իր պաշտպանյալը պատրաստ է եղել օգնել նախաքննությանը, տալ ցուցմունքներ, բայց դատարանն անդրդվելի է եղել:

Ստեփան Ոսկանյանը մտադիր է բողոքարկել կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում:

Քրեական գործն այժմ գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում: Ըստ նախաքննության տվյալների, ՀՀ ԱԺ պատգամավորը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ:

Այս գործով բացի Վ. Գիշյանից մեղադրյալ է համարվում նաև կայքի տնօրենը՝ Ա. Հովհաննիսյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:18
Նոյեմբերի 15-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը աճել է, եվրոյինը և ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 15-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.94 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հրդեհ է բռնկվել Սարյան փողոցի բնակարաններից մեկում
 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր առավոտյան՝ ժամը 08:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան 1 հասցեում գտնվող շենքերից...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Արուսյակ Ջուլհակյանը «շարժվող» եկամուտներ է հայտարարագրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, ով փորձում էր ծաղրել «Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Հրապարակ». Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ընթացքում մածուն է կերել, որ կանխի թունավորումը ելույթից
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը երեկ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթից առաջ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմն առնել չի հաջողվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմն առնել չի հաջողվում, թիվը տարեցտարի մեծանում է։ 2024թ. 9...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Անդարդ «բրիգադը» երկիրը հասցրեց այս վիճակին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած օրերին շատերի աչքից չէր վրիպել արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Արարատ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արուսյակ Ջուլհակյանը «շարժվող» եկամուտներ է հայտարարագրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, ով փորձում էր ծաղրել «Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Ամանորյա քաղցրավենիքի փաթեթներն արժեցել են 18 մլն դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հեղափոխական իշխանիկները շարունակում են «նախկինների» գործողությունները. անգամ...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Սրբուհի Գալյանը ինչպես է պատրաստվում վարձահատույց լինել ընկերոջը՝ Ռուստամ Բադասյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը, որն իր կարիերան արել է իր կուրսեցի և մտերիմ...
Աղբյուր` Panorama.am
23:34
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինայի հարցով բանակցություններին Մոսկվայի պատրաստակամության մասին
Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների ցանկացած առաջարկ, եթե դրանք ներկայացնի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
23:03
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը տանը պարտվեց Ֆարերյան կղզիներին
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող Ազգերի լիգայի 5-րդ տուրի Հայաստան -Ֆարերյան կղզիներ ֆուտբոլային հանդիպումն...
Աղբյուր` Panorama.am
22:37
Նրա ամբողջ ճիգը կառուցված էր այն թեզի վրա, թե իբր մեր սոցիալ-հոգեբանությունն ապապետական է. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Ազգային ժողովում Նիկոլի այսօրվա զեղումները լսելիս հասկացա մի բան. քանի որ այլ միջոցներով իր...
Աղբյուր` Panorama.am
22:24
Պաշտպանյալս ուղիղ հինգ ամիս ակնհայտ ապօրինությամբ ենթարկվել է քրեա-քաղաքական հետապնդման. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «ՀՅԴ Վայոց ձորի մարզի կառույցի ներկայացուցիչ Սուրիկ Հովհաննիսյանը, ով մեղադրվում էր ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
21:56
Հեռացի՛ր, հեռցի՛ր.Ստադիոնում պահանջում են Մելիքբեկյանի հրաժարականը
«Հեռացի՛ր, հեռցի՛ր». Հայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպման ընթացքում հայ երկրպագուները պահանջում են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Նոյեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Թևոսյան...
Աղբյուր` Panorama.am
20:58
Այսօր բանակցություններ գոյություն չունեն․ Բագրատ Սրբազան
«Ձեր իշխանության գալու դեպքում ի՞նչ եք խոստանում, եթե արցախցիների՝ Արցախի վերադարձ, ապա ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով»,- հարցին ի...
Աղբյուր` Panorama.am
20:41
Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ և դա պետք է շարունակություն ունենա․ Բագրատ Սրբազան
«Վերաբերմունքը չի փոխվել որևէ ձևով այսօր վարչապետի աթոռը զբաղեցնողի նկատմամբ՝ ոչ իր լեգիտիմությամբ, ոչ էլ  Հայաստանի շահերը սպասարկող...
Աղբյուր` Panorama.am
20:17
Թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո․ Մելիքյանը՝ Նիկոլ Փաշինյանի սափրվելու մասին
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի սափրվելուն, գրում է․ «Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6...
Աղբյուր` Panorama.am
19:54
«Հրաժարականն անխուսափելի է»․ ֆուտբոլի երկրպագուները երթ են անցկացնում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Red Eagles և FAF շարժումները Ազգերի լիգայի 5-րդ տուրի Հայաստան - Ֆարերյան կղզիներ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հերիք չի՞ ձեռք առնեք ժողովրդին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Պատերազմի վտանգի մեջ գտնվող և օկուպացված տարածքներով երկրի կառավարիչն ասում է «...
Աղբյուր` Panorama.am
19:28
Սափրված Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը  տեսանյութ է հրապարել  ֆեյսբուքյան իր էջում՝ ցուցադրելով սափրված դեմքը։ «Ողջույն սպիտակամորուս»,-...
Աղբյուր` Panorama.am
19:17
Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
19:02
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
 Շվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգը, ով ժամանել է Հայաստան՝ բոյկոտելով Բաքվում անցկացվող COP29-ը, այցելեց Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
18:49
Իշխանությունն արհեստականորեն նոր խմբային բախման է տանում` հակադրելով հարկ վճարողին և հայրենիքի պաշտպանին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանությունն արհեստականորեն նոր խմբային բախման է...
Աղբյուր` Panorama.am
18:35
Վրաստանում ընտրությունների պատճառով փակ «անցակետերը» խնդիրներ են ստեղծում
Վրաստանի խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի (Ցխինվալի) Ախալգորիի «անցակետերը»...
Աղբյուր` Panorama.am
18:10
Հայաստանում ինձ համեմատում են Մխիթարյանի հետ. Գոռ Մանվելյան
«Նոայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը ծավալուն հարցազրույց է տվել հեղինակավոր So Foot պարբերականին։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը։  «Սերոբ Սմբաթի Սարգսյանին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կեղծ մակնշումներով օղի և գինի
Բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրության դեպք
Աղբյուր` Panorama.am
17:53
Էրդողանը սպառնում է քրդերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել Սիրիայի հյուսիսում քրդական զինված ուժերի դեմ նոր ռազմական գործողությունները: Ըստ Էրդողանի,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում
12:16 14/11/2024

Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}