ՄԱԿ. ԵՄ ժամանած ավելի քան 95 հազար փախստական երեխա պաշտպանության կարիք ունի
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) կոչ է արել հրատապ միջոցներ ձեռնարկել երեխաների պաշտպանության համար, որոնք որպես ներգաղթյալներ և փախստականներ առանց մեծահասակների ուղեկցության ժամանել են Եվրոպա: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տարածած հայտարարությանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշում է, որ այդ երեխաները «ենթակա են չարաշահումների, առևտրի և շահագործման լուրջ ռիսկի»: Նախորդ տարի «նրանց թիվը ռեկորդային է եղել՝ գերազանցելով 95 հազարը»:
Ինտերպոլի գնահատականներով՝ ներգաղթյալների և փախստականների թվից յուրաքանչյուր 9-րդ երեխա համարվում է անհետ կորած: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը նշում է՝ «ըստ երևույթին, նրանց թիվը շատ ավելի մեծ է»:
Օրինակ՝ Սլովենիայի ընդունման կենտրոններ ընդունված փախստական երեխաների 80%-ը, որոնք ժամանել են առանց մեծերի ուղեկցությամբ, անհետ կորել են:
«Այդ երեխաներից շատերը պարզապես փախչում են ընդունման կենտրոններից՝ իրենց ընտանիքներին միանալու համար, նաև լիովին հաշվի չեն առնվել նրանց շահերը կամ բացատրված չեն նրանց իրավունքները»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի հարցերով հատուկ համակարգող Մարի-Պյեռ Պուարյեն: