Չենք կարող ձեռնամուխ լինել մի քայլի, որը անիմաստ կդարձնի բանակցային գործընթացը. Խոսրով Հարությունյան
Հայաստանի կողմից Արցախի ճանաչման գործընթացը անիմաստ կդարձնի հիմնախնդրի լուծման շուրջ բանակցային գործընթացը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«Այս պահի դրությամբ Արցախի ճանաչման խնդիր օրակարգում չկա, որովհետև քանի դեռ մենք խոսում ենք բանակցային գործընթացը շարունակելու անխուսափելի անհրաժեշտության մասին, չենք կարող ձեռնամուխ լինել մի քայլի, որը իմաստազուրկ կդարձնի բանակցային գործընթացը», -հավելեց իշխանական մեծամասնության ներկայացուցիչը:
Պատգամավորը քիչ հավանական է համարում, որ Արցախի անկախության ճանաչմամբ, Ադրբեջանը հետ կկանգնի ագրեսիա դրսևորելու դիրքորոշումից: Նրա խոսքով, Ադրբեջանը պետք է գիտակցի, որ ագրեսիան շարունակելը կարող է հանգեցնել Արցախի ճանաչման գործընթացին:
Ավելին՝ տեսանյութում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան