Անկախ կառավարության եզրակացությունից՝ Արցախի ճանաչման մասին օրինագիծը կքննարկվի ԱԺ նիստում. Պատգամավոր
Երբ Ադրբեջանը հաջորդ անգամ ռազմական գործողություններ սկսի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար Արցախի անկախության ճանաչումը միանշանակ կլինի: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ ընդգծելով, որ այս պահին Արցախի անկախության ճանաչելու ժամանակը չէ:
«Մինսկի խմբից դժգոհություններ ունենալով հանդերձ, մենք հասկանում ենք, որ դա այն ձևաչափն է, որով պետք է շարունակենք բանակցությունները: Մինսկի խմբի այլընտրանքը ոչ թե քառօրյա պատերազմն է, այլ ավելի երկարատև: Եթե հիշում եք, ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ ասվել է՝ եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը», -հայտարարեց պատգամավորը:
Նա հստակեցրեց, որ կառավարությունը ձեռնպահ է մնացել դրական եզրակացություն տալ պատգամավորների ներկայացրած Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին և միայն հաստատվել է այն, որ որոշում կկայացվի այն ժամանակ, երբ գա անհրաժեշտ պահը:
«Արցախի ճանաչման մասին օրինագիծը քննարկվելու է նաև ԱԺ լիագումար նիստում, անկախ կառավարության եզրակացությունից», -հավելեց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին