ՀԱԿ-ն առաջարկել է վերցվել մարդկանց ոչ թե 1, այլ բոլոր 10 մատների մատնահետքերը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԸՕ-ի նախագծի փակ քննարկումների ժամանակ ՀԱԿ-ը որպես կրկնակի քվեարկությունները բացառելու միջոց առաջարկել է, որ վերցվեն ոչ թե մարդկանց մեկ մատի, այլ բոլոր 10 մատների մատնահետքերը, որը վերցնելու համար պետք է ստեղծել շրջիկ խումբ, ապա դրանք ներառել մատնահետքերի բազա:
«Նշենք, որ այսօր պատգամավորներին կներկայացվի ԸՕ-ի վերջնական տարբերակը, որը մայիսի 10-ին կներկայացվի ԱԺ հաստատմանը: Ընդդիմությունը այս անգամ էլ է հայտարարելու, որ բավարարված չէ ներկայացված տարբերակից, բայց այդ չբավարարվածությունը հիմա այնքան անհեթեթ է, որ որևէ մեկը այլևս չի կարող դրան լուրջ վերաբերվել»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա