Օսկանյանն առանձնապես ոգևորված չի եղել կուսակցություն բացելու գաղափարով. «Իրատես»
«Իրատես»-ն «Ասում են» խորագրի ներքո գրել է, թե Վարդան Օսկանյանն առանձնապես ոգևորված չի եղել կուսակցություն բացելու հեռանկարով, թեև ֆինանսական խնդիրներ չեն եղել: Ավելին, բավականին ապահովված է կուսակցությունն այդ առումով, չնայած գլխավոր մոդերատորն ասել է. «Սկսեք, արդյունք ցույց տվեք, որպեսզի ներդրումներն արվեն, օդի մեջ հո չե՞նք կարող դնել այդ փողերը, գնան-կորչեն»:
Ընդ որում, գումարային այն «տրցակը», որ կհատկացվի «Համախմբում» կուսակցությանը, բավականին ներշնչող է, և, ինչպես ասաց իշխանական մեր բարձրաստիճան աղբյուրը, նման փողերի դեպքում Օսկանյանի կուսակցությունն իսկապես կարող է ինչ-որ բանի հասնել. «Մնում է` Վարդան Մինասիչը դուրս գա իր իսկ ասածի «տակից». այն է` կեղծիքներ չպետք է լինեն, իսկ թե ինչպես է նա այդ փողերը ծախսելու և ինչի վրա, կերևա ընթացքում։ Հուսամ` ձայներ չեն գնվի դրանցով»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա