EUobserver. Դավութօղլուի հրաժարականը վտանգում է ԵՄ-Թուրքիա համաձայնագիրը
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրաժարական ներկայացրեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով՝ մտահոգություններ ստեղծելով ԵՄ-Թուրքիա միգրացիոն համաձայնագրի ճակատագրի հարցում, գրում է EUobserver-ը։
Ինչպես գրում է կայքը, Դավութօղլուի հրաժարականի հայտարարությունը տեղի ունեցավ Եվրոպական հանձնաժողովի կողմից Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների վերացման հարցում կանաչ լույս վառելուց ընդամենը մեկ օր անց։ Վիզային ռեժիմի վերացումը միգրացիոն համաձայնագրի մաս է կազմում։
Դավութօղլուն համարվում է ԵՄ-Թուրքիա համաձայնագրի ճարտարապետը և, ըստ կայքի, Եվրոպական առաջնորդների կողմից դիտվում էր որպես թուրքական կառավարության առավել ազատական դեմք՝ համեմատած Էրդողանի։
«Մի փոքր վաղ է ասել, արդյոք Դավութօղլուի հրաժարականը հետևանքներ կունենա և այս դեպքում ինչպիսի։ Մենք, բնականաբար, առաջին հերթին Թուրքիայի իշխանությունների հետ կքննարկենք սա և կորոշենք ինչպես ենք առաջ շարժվում»,-ասել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Դավութօղլուի հրաժարականից հետո։
EUobserver-ը գրում է, որ Դավութօղլուի հրաժարականը մտահոգություններ է առաջացրել Բրյուսելում։ ԵՄ պաշտոնյաները խոստովանում են, որ Էրդողանն ու նրա օգնականները բարձրացնում են խաղադրույքները միգրացիոն համաձայնագրի բանակցություններում և կարող են ԵՄ-ից պահանջել ավելի շատ, երբ Դավութօղլուն դուրս կգա տեսադաշտից։
Հարակից հրապարակումներ`
- Լ. Հովսեփյան. Թուրքիայի թե ներքին քաղաքական, և թե արտաքին քաղաքական ոլորտում կարող է նոր իրավիճակ ստեղծվել
- Թուրքական ԶԼՄ-ներում շրջանառվում են վարչապետ Ա. Դավութօղլուին փոխարինողների հավանական անունները
- Թուրքագետը՝ Դավութօղլուի հնարավոր հրաժարականի պատճառների մասին
- NYT. Դավութօղլուն հնարավոր է հրաժարական ներկայացնի
- Եվրահանձնաժողովն առաջարկել է Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանել
- Թուրքիան վերացրել է Եվրամիության երկրների հետ վիզային ռեժիմը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան