Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ համերգը՝ ազատագրված Պալմիրայում
Մարիինյան թատրոնի (ռուս.՝ Мариинский театр) գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն Վալերի Գերգիևը և նրա ղեկավարած սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել ազատագրված Պալմիրայում, որտեղ մեծ թվով մարդիկ են հավաքված եղել: Տեսակապով ելույթ է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և հայտարարել, որ համերգը կարելի է դիտարկել որպես ազատագրված հնագույն քաղաքի հույսի խորհրանիշ և ժամանակակից քաղաքակրթության ազատագրում միջազգային ահաբեկչությունից, ներկայացնում է «Russia Today»-ը:
Համերգին ելույթ է ունեցել Չայկովսկու մրցույթի դափնեկիր Պավել Միլյուկովը, որը կատարել է հայտնի Սեբաստիան Բախի հայտնի Չակոնան, թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը, ինչպես հնչել է Պրոկոֆևի սիմֆոնիան:
Պալմիրայում տեղի ունեցած մշակութային միջոցառումը նվիրված է եղել Պալմիրայի պահապան Խալեդ Ասադի և մյուս զոհերի հիշատակին, ովքեր սպանվել էին ահաբեկչության դեմ պայքարում:
Մարտի 27-ին սիրիական բանակը և ռուսական ռազմական ուժերի հետ միասին ազատագրել էին Պալմիրան Իսլամական պետությունից: Պալմիրան ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային վեց ժառանգություններից մեկն է և դեռևս 2015-ի մայիսի գտնվում էր ահաբեկիչների տիրապետության տակ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին