Սաֆարյան. Էլեկտրանէներգիայի էժանացումը որոշակի ազդեցություն կունենա տնտեսության վրա
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը տնտեսության վրա որոշակի ազդեցություն կունենա:
«Ես պետք է մեր տնտեսվարողներին խնդրեմ, որ նրանք հաշվարկ կատարեն, թե ինչքան շահույթ կունենան էլեկտրաէներգիայի սակագնի օրինակ 4 դրամով իջեցման պարագայում»,-«Մեդիա կենտրոն»-ում «Որքանո՞վ կնվազի էլեկտրանէներգիայի սակագինը և ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսության վրա» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Վ. Սաֆարյանը:
Նրա խոսքով, առաջիկայում Հանրային խորհուրդը քննարկում է հրավիրելու էլեկտրաէներգիայի և գազի գնի սակագների իջեցման հարցերի վերաբերյալ, առաջարկությունները կներկայացնեն:
«Ես կարծում եմ, որ մենք պետք է այնպիսի քաղաքականություն վարենք, որը նպատակաուղղված կլինի արդյունավետ տնտեսության վարմանը՝ հաշվի առնելով այն արտաքին վտանգները, որ ունենք»,-ասաց նա: