Մտահոգիչ է քաղաքական հետապնդման ցանկացած ձև. ԱՄՆ պետդեպը՝ Գարո Փայլանի մասին
Թուրքիայում ցանկացած կուսակցության ներկայացուցիչ, ով բռնության, ծեծի է ենթարկվում կամ ձերբակալվում է մեզ համար մտահոգիչ է։ Այս մասին նախօրեին ասել է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո փոխխոսնակ Մարկ Տոները՝ պատասխանելով Թուրքիայի խորհրդարանում հայազգի պատգամավոր, քրդական կուսակցության անդամ Գարո Փայլանի նկատմամբ վերբալ և ֆիզիկական հարձակման վերաբերյալ հարցին։
Մարկ Տոներն այնուհետ նշել է, որ կոնկրետ Գարո Փայլանի դեպքին ծանոթ չէ, սակայն մեկ անգամ ևս ընդգծել է, որ իրենց համար մտահոգիչ է քաղաքական հետապնդման ցանկացած ձև, որն ուղղված է անձի դեմ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանում պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ պատգամավորները հարձակվել էին Գարո Փայլանի վրա։ Վերջինս հարձակման ենթարկվելուց հետո հայտարարել էր, որ իր վրա կատարված հարձակումը պայմանավորված էր իր հայ լինելու հետ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի խոհրդարանում կրկին ծեծկռտուք է, որի թիրախում Գարո Փայլանն է
- Գարո Փայլան. Թուրքիայի փոքրամասնությունները դրական վերաբերմունքի են արժանանում, եթե իրենց պահում են «խելոք երեխաների» պես
- Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայաստան կայցելի. «Իրավունք»
- Աննախադեպ և խիզախ քայլ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանի կողմից
- Գարո Փայլանը խոսել է պոլսահայ ոսկերիչի սպանության և հայաստանցի կասկածյալների մասին
- Կարո Փայլան. Դրա համար էլ Թուրքիայում «հրանտներ» են սպանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան