«Մի թերագնահատեք ձեր մասնագետներին». գերմանացի բժիշկ
«Մինչ այժմ բոլոր բուժաշխատանքները կատարվել են նորմալ, և ես որպես վիրաբույժ նույնը կանեի Գերմանիայում, ինչ որ արել են հայ բժիշկներն այստեղ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց Գերմանիայից Հայաստան ժամանած վիրաբույժ Մարտին Շվարցը:
Նա հայտնեց, որ այսօր եղել են ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում, որտեղ իրենց մանրասմասներ են ներկայացրել զինծառայողների բուժման հետ կապված:
Նշենք, որ գերմանացի մասնագետները նախօրեին այցելել էին նաև ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ և «Էրեբունի» բժշկական կենտրոն:
«Ներկա պահին կարող ենք ասել, որ ամենածանր դեպքերը Էրեբունի հիվանդանոցում են: Հասկանալի է ծնողների անհանգստությունը, բայց վստահեցնում ենք՝ ամեն ինչ արվում է լավագույն ձևով: Այս պահի դրությամբ հնարավոր չէ ասել, թե ինչ կլինի հետո, բայց վիրավորների մոտ դրական դինամիկա կա»,-նշեց Մարտին Շվարցը:
Նա նաև տեղեկացրեց, որ այս պահի համար դեռ որևէ մեկին տեղափոխելու անհրաժեշտություն չկա, իսկ հետագայում կապի մեջ կլինեն հայ մասնագետների հետ և համատեղ որոշումներ կկայացնեն:
Լրագրողների հարցին թե ինչպես կգնահատեն հայ մասնագետների աշխատանքն ու Հայաստանի բուժհիմնարկների հնարավորությունները վնասվածքաբան-օրթոպեդ, ուռուցքաբան Քրիստիան Յաշկեն պատասխանեց. «Մի թերագնահատեք ձեր մասնագետներին, նրանք լավագույն ձևով են կատարում իրենց աշխատանքը»:
Ինչ վերաբերում է բուժհիմնարկների հնարավորություններին գերմանացի վնասվածքաբան-օրթոպեդն ասաց, որ ծանոթացել են և կարող են փաստել, որ տեխնիկակական հագեցվածություն կա՝ տվյալ պարագայում բուժումը լիարժեք կազմակերպելու համար. «Հավանաբար ոչ բոլոր գործիքներն են նույնը ինչ կա Գերմանիայում, բայց այս դեպքերի համար դրանք բավարար են»:
Գերմանացի բժիշկները նաև հայտնեցին, որ նախատեսվում է գերմանացի ռեաբիտոլոգների այց Երևան, որոնք կաջակցեն վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժմանը:
«Կապի մեջ կլինենք Գերմանիայից, մենք ունենք նաև բարոյական պարտավորություն օգնելու վիրավորներ զինծառայողներին»-հավելեց Քրիստիան Յաշկեն:
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին որևէ վիրավորի տեղափոխման անհրաժեշտություն չկա. գերմանացի մասնագետներ
- Գերմանացի մասնագետների հետ քննարկվել են զինծառայողների վերականգնողական բուժման մանրամասները
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում