Կիպրոսը երեսուն տարի է ճանաչվել է, սակայն մնացել է մեկուսի. Արտակ Դավթյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը Հ2 հեռուստաընկերության «Բարձրաձայն» հաղորդման տաղավարում պատասխանելով հարցին՝ Արցախի ճանաչման պահը հասունացե՞լ է, ասաց. «2009թ. երբ իմ գործընկերները (նկատի ունի «Ժառանգություն» կուսակցությունը-Panorama.am) նախագիծը բերեցին քննարկման, փաստարկներ չկային: Ասեմ, որ ՀՀ-ում դեմ քաղաքացի չի լինի, որ Արցախի Հանրապետությունը ճանաչվի: Սակայն երեք նկատառում: Նախ` Ադրբեջանը ցնծության մեջ էր, վերջապես Հայաստանը դուրս կգա բանակցություններից ու իրենք կսկսեն բանակցություններ (միակողմանի բանակցություններ ՄԽ հետ): Երկրորդ` մենք չենք ուզում անտեսել համանախագահներին, ԼՂՀ ճանաչման հարցը բանակցության է դրված և երրորդ` ինչ կտա դա մեզ հիմա: Նախադեպն ունենք՝ Կիպրոսի դեպքը:
Երեսուն տարի է ճանաչվել է, սակայն մնացել է մեկուսի: Սա այս պահի համար, քանի որ հիշեցնում եմ, Հանրապետության նախագահն էլ շեշտեց, որ եթե Ադրբեջանի կողմից գործողություններ լինեն, մենք արտահերթ նիստով կճանաչենք: Եվս մեկ բան. ինչպես նշեց նախագահի խոսնակը, եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ, դա առաջինը կլսենք Հանրապետության նախագահի շուրթերից»:
Արտակ Դավթյանը նշեց, որ ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ Ադրբեջանն իր պլաններին չհասավ: Նա Ադրբեջանի պլաններ ասելով նկատի ունի լայն սպեկտոր, այդ թվում՝ ՀՀ կողմից Արցախի ճանաչումը:
Հարակից հրապարակումներ`
- Ղարաբաղի ճանաչումը կթաղի Մոսկվայի գլխավոր տարածաշրջանային ծրագիրը. «168 ժամ»
- «Gariwo». Լեռնային Ղարաբաղի ճանաչումը միջազգային հանրության բարոյական պարտքն է
- Հաստատվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը
- Ես իմ հայրենիքը միշտ էլ ճանաչում եմ. Սեյրան Օհանյանը՝ պատգամավորների նախագծի մասին
- ԼՂՀ միջազգային ճանաչումը միայն թույլ կտա վերջ դնել Ադրբեջանի փորձերին՝ ոչնչացնել Արցախն ու նրա ժողովրդին. ԼՂՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան