Զինադադարը Հալեպում տևել է մեկ ժամ. Քաղաքը շարունակում է ռմբակոծվել
Ահաբեկչական «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման զինյալները շարունակում են ռմբակոծել Սիրիայի Հալեպ քաղաքը: Այս մասին հաղորդում է «RT» գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, ավելի վաղ Մոսկվայի և Վաշինգտոնի ջանքերով հաջողվել էր քաղաքում հաստատել «լռության ռեժիմ»: Դրա շրջանակներում կառավարաան զորքերը և նրանց դիմակայող ընդդիմադիր զորամիավորումները պետք է վայր դնեին իրենց զենքերը, սակայն անգամ Վաշինգտոնը չի ցանկանում պատասխանատվություն կրել ընդդիմության և «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի միջև սահմաններ գծելու գործում: Այսպես թե այնպես սիրիական բանակը չի պատասխանում հակառակորդի սադրանքներին:
Տեղի բնակչությունն էլ մտավախություն ունի, որ 48 ժամ տևողությամբ ժամանակավոր հրադադարը երկարաժամկետ հեռանկարում չի ազդի քաղաքում ստեղծված իրավիճակի վրա:
«Մի՞թե սա զինադադար է: Այն հայտարարվել էր ժամը մեկին, իսկ ժամը երկուսին սկսվեց ռմբակոծությունը: Նման զինադադար մեզ պետք չէ: Մենք հանդես ենք գալիս Հալեպում լիակատար կարգավորման օգտին: Մենք բոլորս արդեն հոգնել ենք»,- գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է քաղաքի բնակիչներից մեկը:
Մյուս կողմից, Հալեպում ձեռք բերված զինադադարը միջսիրիական բանակցություններում գլխավոր ձեռքբերումներից մեկն է: Այսկերպ կողմերը հույս ունեին ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը: Սակայն կարծիք կա, որ լռության ռեժիմը հնարավորություն կտա ահաբեկիչներին մեկտեղել իրենց ուժերը և ստանալ նոր զենք և զինամթերք:
Գործակալության հետ զրույցում քաղաքի բնակիչներից մեկը հայտարարել է, որ զենքի մատակարարումները ահաբեկիչներին սպասվում են Թուրքիայի տարածքից:
Աղբյուրը նշում է, որ սիրիական բանակը անկախ ամեն ինչից շեշտում է, որ որևէ պարագայում չի բացելու պատասխան կրակ և պահպանելու է հրադադարի ռեժիմը:
«Սիրիայի կառավարությունը համաձայնվել է այս զինադադարին առաջին հերթին Հալեպի հումանիտար աղետը կարգավորելու նպատակով: Դամասկոսը հոգ է տանում խաղաղ բնակիչների համար Այժմ Սիրիայի իշխանությունները լուրջ քննադատության են ենթարկվում Արևմուտքի երկրների կողմից, սակայն պետք է շեշտել, որ Ասադը չի հրաժարվում երկխոսությունից: Նա պահպանում է հրադադարը, այդ պատճառով նրան բանակցությունների սեղան նստելուց հրաժարվելու համար քննադատելը հիմարություն է»,- նշել է ռազմական փորձագետ Օմար Յասին Մուրհաջը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին