Ճապոնիայի վարչապետ. Կուրիլյան կղզիները Ճապոնիան համարում է հյուսիսային տարածքներ
Սոչիում կայացել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: rbc.ru կայքը, հղում անելով Nikkei, հաղորդում է, որ հանդիպման ժամանակ Ճապոնիայի վարչապետը ներկայացրել է տնտեսական համագործակցության պլանը, որը բաղկացած է ութ կետից: Այն ներառում է գործարանների, նավահանգիստների, հիվանդանոցների և այլ ենթակառուցվածքների կառուցում հիմնականում հեռավոր Արևելքում:
«Այս համագործակցությունը հիմնված է Կուրիլյան կղզիների հարցով ձեռք բերված համաձայնության առաջընթացի վրա, որը Ճապոնիան համարում է իր հյուսիսային տարածքներ»,- նշում է աղբյուրը:
Նախքան հանդիպումը Ճապոնիայի վարչապետը լրագրողներին ասել է, որ ցանկանում է ունենալ «բաց, անկեղծ քննարկում» երկողմ հարաբերությունների վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիան Մոսկվային Կուրիլյան կղզիների առումով նոր մոտեցում է առաջարկում
- Մերկելը Ճապոնիային առաջարկել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
- Ճապոնիան «ցավալի» է համարել Կուրիլյան կղզիներում ռազմածովային բազա հիմնելու Ռուսաստանի պլանները
- Ռուսաստանը հնարավոր է Կուրիլյան կղզիներում ռազմաբազա տեղակայի
- Ճապոնիայի վարչապետը խոսել է «վաղեմի երազանքից»՝ Կուրիլյան կղզիների վերադարձից
- Կուրիլյան կղզիների վերաբերյալ Ճապոնացի նախարարի հայտարարությունը չի ազդի ՌԴ-ի հետ բանակցությունների վրա
- Մեդվեդևին «բացարձակ չի հետաքրքրում» Ճապոնիայի արձագանքը իր Կուրիլյան կղզիներ կատարած այցի առնչությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին