Նալբանդյանը՝ բանակցային գործընթացը շարունակելու անհրաժեշտ քայլերի մասին
«Այս պահին հնարավոր հանդիպումները կարող են ուղղված լինել ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կրկնության բացառմանը»:
Անդրադառնալով բանակցային գործընթացի հեռանկարներին այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի և տարածաշրջանային հանձնախմբերի և գրասենյակների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
ԱԳ նախարարի խոսքով, հնարավոր հանդիպումները կարող են ուղղված լինել ղարաբաղյան հակամարտության գոտում 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման նպատակով համապատասխան մեխանիզմների ստեղծմանը, ներառյալ՝ զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրմանը։
«Այդ քայլերը համապատասխան պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը շարունակելու համար»,-ԱԳՆ հասարակայնություն և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ասել է Է. Նալբանդյանը: