Կոմպոզիտոր Սոֆյա Միքայելյանը` «Երիտասարդ կլասիկա» մրցույթի դիպլոմակիր
Կոմպոզիտոր Սոֆյա Միքայելյանը Ռուսաստանում կայացած «Երիտասարդ կլասիկա» միջագային մրցույթում դարձել է դիպլոմակիր: Թվով 4-րդ անգամ անցկացվող այս ստուգատեսին մասնակցել է 87 կոմպոզիտոր՝ ներկայացնելով շուրջ 140 ստեղծագործություն: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի կոմպոզիտորների միության պաշտոնական կայքից:
Սոֆյա Միքայելյանի ստեղծագործությունն ընդգրկված է եղել «Ստեղծագործություն երկսեռ երգչախմբի համար» անվանակարգում, որտեղ առաջին հորիզոնականը նվաճել է Լեբեդևա Լենան: Մրցույթի բոլոր հաղթող, դիպլոմակիր ստեղծագործությունները տպագրվել են նոր ժողովածուում:
«Ցանկացած ստեղծագործություն, որը կատարվում է և տպագրվում է, դա արդեն նշանակում է, որ այն ապրում է: Ուրախ եմ, որ իմ այս ստեղծագործությունը գնահատվեց Ժյուրիի կողմից և արժանացավ ուշադրության»,- ասել է կոմպոզիտորը:
Երգչախմբային այս ստեղծագործության բառերի հեղինակը Լ. Մեյն է. ստեղծագործությունը կոչվում է «Tо были времена чудес»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում