Հայաստանում մսի արտադրության ծավալը 0.6%-ով նվազել է. ԱՎԾ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2016թ.-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են 0.6%-ով՝ կազմելով 7 904.1 տոննա: Նախորդ տարի նշված ժամանակահատվածում արտադրվել է 7 954.2 տոննա միս:
Միևնույն ժամանակ, ըստ ԱՎԾ-ի, մսամթերքի արտադրության ծավալները, ներառյալ երշիկեղենը, նվազել են 1.9%-ով և կազմել 1 135.1 տոննա:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ 22.2%-ով աճել են մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները և կազմել 103.4 տոննա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում