Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար ուզբեկ երգիչը զրկվել է կոչումից ու պարգևներից
Ուզբեկ երգիչ և կոմպոզիտոր Աբդուլազիզ Քարիմին զրկել են կոչումներից ու պարգևներից Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար: Այդ մասին տեղեկությունը «Новости Узбекистан»-ին հաստատել է ինքը՝ երգիչը:
Նա ասել է, որ մեկ տարի առաջ լքել է Ուզբեկստանը և, արդեն տասն ամիս անց որպես բացառություն, ստացել է Թուրքիայի քաղաքացիություն:
Այդ պատճառով էլ «Ուզբեկնավո» էստրադային միությունը զրկել է Քարիմին պետական մրցանակից և Ուզբեկստանի վաստակավոր արտիստ կոչումից:
Ըստ աղբյուրի, 42-ամյա երաժիշտը ապրում է Անկարայում, աշխատում է ձայնագրման ստուդիայում և երաժշտություն գրում նվագախմբի համար:
«Այստեղ՝ Թուրքիայում, գնահատել են իմ տաղանդը: Ես հետաքրքիր եմ որպես կոմպոզիտորև դրա համար էլ որպես բացառություն, բավական արագ Թուրքիայի քաղաքացիություն ստացա», -պատմել է Քարիմը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում