Ղարաբաղի ճանաչումը կթաղի Մոսկվայի գլխավոր տարածաշրջանային ծրագիրը. «168 ժամ»
«Չեմ կարծում, որ Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Դա փորձ է՝ օգտագործել այս խաղաթուղթը՝ Ադրբեջանին նոր ագրեսիայից զերծ պահելու նպատակով, ինչը, սակայն, քիչ արդյունավետություն կունենա։ ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դժվար թե այդքան «վախեցնում» է ու ետ կպահի հարձակման նոր փորձերից։ Ընդհակառակը, պատրաստ գտնվելու դեպքում Բաքուն կարող է հարձակվել՝ ուշադրություն չդարձնելով՝ Հայաստանը ճանաչե՞լ է Արցախը, թե՞ ոչ։ Մյուս կողմից, Արցախի ճանաչումը մեծ քաղաքական դիվիդենտներ դժվար թե բերի Հայաստանին, քանի որ դա որևէ անվտանգության հարց, գլոբալ առումով, չի լուծի։ Ուրիշ բան, եթե Արցախը, օրինակ, միացվի ՀՀ-ին։ Հավանաբար, կստեղծվի շատ ավելի նոր իրավիճակ՝ ունենալով ազդեցություն նաև աշխարհաքաղաքական որոշ գործընթացների վրա, օրինակ Մոլդովայի՝ Ռումինիային միանալու հարցում, և այլն»,-«168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ռազմավարության բաժնի գիտաշխատող Էդուարդ Աբրահամյանը՝ մեկնաբանելով ԼՂՀ անկախության ճանաչման օրինագծի վերաբերյալ Մոսկվայի բուռն արձագանքները։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան