ՀՀ գրադարանային հավաքածուն 2015-ին կազմել է 19.1 միլիոն օրինակ. ԱՎԾ
Հայաստանյան 830 գրադարանից ստացված վիճակագրական տվյալների համաձայն, 2015-ին գրադարանային հավաքածուն (ֆոնդը) կազմել է ավելի քան 19 միլիոն 110 հազար օրինակ: 2015թ. հանրապետությունում գործել է 3 հանրապետական և 827 հանրային գրադարան: Հանրային գրադարաններից 10-ը մարզային կենտրոնական են, 49-ը` տարածքային կենտրոնական 83-ը` քաղաքային, 659-ը` գյուղական և 26-ը` մանկական: Տվյալները ներկայացրել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
2015-ին հայաստանյան գրադարաններ ընդհանուր առմամբ հաճախել է 507 հազար մարդ, որից 160 հազար 196-ը 15 և ցածր տարիքի են եղել, 89 հազար 125-ը՝ 16 – 18 տարեկան, 107 հազար 269-ը՝ 19 – 25 , 69 հազար 560-ը՝ 26 – 40, 37 հազար 78-ը՝ 41 – 55, 23 հազար 36-ը՝ 56 – 63, 20 հազար 736-ը՝ 64 և բարձր:
Գրադարաններում աշխատել են 2247 մարդ, որից 2147-ը՝ կին: