Սիրիայի սիմֆոնիկ նվագախումբը մի շարք երկրներից հրավերներ ունի. Մ. Պաղպուտարյան
Սիրիական պետական սիմֆոնիկ նվագախումբը պատրաստ է ելույթ ունենալու Ռուսաստանում, եթե նման հնարավորություն ընձեռվի: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ասել է նվագախմբի դիրիժոր Միսաք Պաղպուտարյանը:
«Մենք ամեն ամիս Դամասկոսի օպերայում ելույթ ենք ունենում: Այլ երկրներում ելույթներ ունենալու հրավեր ունենք: Տա Աստված, հրավերները շատանան: Մենք պատրաստ ենք ելույթ ունենալ նաև Ռուսաստանում, բայց դեռևս մեր նվագախմբին նման հնարավորություն չի ընձեռվել: Հույս ունեմ, որ Ռուսաստան այցելելու հիանալի հնարավորություն կլինի»,- ասել է դիրիժորը:
Նախօրեին սիրիական հնագույն Պալմիրա քաղաքի ամֆիթատրոնում կայացել է տոնական համերգ՝ նվիրված Սիրիայի անկախության համար իրենց կյանքը զոհած զինվորներին:
Համերգը դիտելու համար Պալմիրա էին գնացել հազարավոր մարդիկ, այդ թվում նաև ԶԼՄ-ների հարյուրավոր ներկայացուցիչներ: Հնագույն ամֆիթատրոնի բեմում ելույթ է ունեցել Սիրիայի զինված ուժերի, ներքին գործերի նախարարության երաժշտական համույթները, պետական սիմֆոնիկ նվագախումբը և երաժշտության բարձագույն համալսարանի երգչախումբը:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին ազատագրված Պալմիրայում ելույթ էր ունեցել Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը` մաեստրո Վալերի Գերգիևի ղեկավարությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում