Միհրան Պողոսյանը փորձել է իր ստվերային եկամուտները թաքցնել ոչ միայն հարկայինից, այլև իշխանություններից. ՀԺ
«Հայկական ժամանակ»- ի տեղեկություններով ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի կողմից Պանամայի օֆշորային գոտում ընկերություն գրանցելու փաստը վաղուց է հայտնի եղել Հայաստանի իշխանություններին։
«Պողոսյանը փորձել է իր ստվերային եկամուտները թաքցնել ոչ միայն հարկայինից, այլև իշխանություններից։ Հայտնաբերելուց հետո իշխանությունները փորձել են պատժել Միհրան Պողոսյանին ոչ թե օֆշորում ընկերություն ունենալու, այլ իրենցից եկամուտը թաքցնելու համար, բայց նրա զույգ քեռիներին՝ Միքայել և Գրիգոր Հարությունյանների հաջողվել է իրենց զարմիկին փրկել պատասխանատվությունից։ Իհարկե, թաքցրած հարստության մի մասը զոհաբերելու պայմանով։ Սակայն ապրիլի սկզբին Պանամայի օֆշորային սկանդալից հետո, երբ Միհրան Պողոսյանի անունը հայտնվել է Իլհամ Ալիևի հետ նույն ցանկում, իշխանություններն արդեն որոշել են նրան զոհաբերել։ Հակառակ պարագայում ինչպես կարող են քննադատել Ադրբեջանի նախագահին՝ անտեսելով ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի նույն մեղքը»,-գրել է թերթը։