Ճապոնիան Մոսկվային Կուրիլյան կղզիների առումով նոր մոտեցում է առաջարկում
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Կուրիլյան կղզիների հարցով Մոսկվային նոր մոտեցում է առաջարկել: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը`հղում անելով ճապոնական «NHK» հեռուստաընկերությանը:
«Մենք բանակցություններ կվարենք նոր մոտեցմամբ, որն մինչ այս պահը չէին կիրառել»,- հայտարարել է Ճապոնիայի վարչապետը:
Իր հերթին ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը գործակալության հետ զրույցում նշել է, որ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հանդիպմանը Կուրիլյան կղզիների խնդիրը քննարկվել է բավականին կառուցողական կերպով, իսկ հետագա քննարկումները կընթանան ՌԴ և Ճապոնիայի արտգործնախարարությունների մակարդակով:
Նշենք, որ Տոկիոն Ռուսաստանի և ճապոնիայի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու միակ խոչընդոտը համարում է Կուրիլյան կղզիների հետ կապված տարածքային խնդիրը: ստորագրվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո այն այդպես էլ չի ստորագրվել: Ճապոնիան հավակնում է Կուրիլյան կղզիախմբի չորս՝ Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան, և Հաբոմայի կղզիներին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին