ՊԲ զինծառայողներն անտիկ դարաշրջանի դամբարանադաշտ են հայտնաբերել
Մայիսի 5-ին Արցախի արևելյան շրջանում ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորներն ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել են անտիկ շրջանի դամբարանադաշտ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Դիաննա Միրիջանյանը նշել է, որ ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերվել են անտիկ դարաշրջանի 2 դանբարանադաշտ, որտեղ գտնվել են 2 ամբողջական գտածո` եռատերև սափոր ու գավաթ, ափսեի 4 բեկոր:
«Գտածոներն այս պահին ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունում են և մաքրման աշխատանքներ են տարվում, որպեսզի ֆոնդավորենք»,- ասել է Դ. Միրջանյանը և հավելել, որ տեղանքում առաջիկայում կսկսվեն ուսումնասիրության աշխատանքներ:
ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը մեզ հետ զրույցում նշել է, որ հայ զինվորները ոչ միայն պաշտպանում են մեր հող հայրենին, այլ նաև պահպանում են մեր մշակույթը:
«Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ որ Անգլիայի վարչապետին ներկայացվել է բյուջեն առանց մշակությաին ծախսերի, վերջինս ասել է. եթե մենք չենք պահպանելու մշակույթը, ինչի համար է պատերազմը»,- մեջբերել է Ս. Շահվերդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան