Գրոհայիններին զենք մատակարարելու վերաբերյալ հոդվածի համար Թուրքիայում լրագրողը դատապարտվել է ազատազրկման
Գրոհայիններին զենքի մատակարարման վերաբերյալ հոդվածի համար թուրքական Cumhuriyet պարեբարականի խմբագիր Ջան Դյունդարը ազատազրկվել է 5 տարվա ազատազրկման:
Լրատվամիջոցների փոխանցմամբ, դատարանը նման որոշում է կայացրել նաև նրա գործընկերոջ վերաբերյալ: Նրանք մեղադրվում են պետական գաղտնիքի հրապարակման մեջ:
«Ստացվում է, որ իշխանություններն ընդունում են իրենց մեղավորությունը: Չէ որ լրագրողները բացահայտել էին, որ երկրի ղեկավարությունը ներգրավված է Սիրիայում «Իսլամական պետության»-ը զենք մատակարարելու գործում: Հենց դրա համար էլ նրանց ուղարկեցին ճաղերի հետև»,-գրում է «Վեստի.ռու»-ն:
«Hurriet Daily News»-ն էլ հաղորդում է, որ Ստամբուլի հատուկ հանցագործությունների գծով 14-րդ քրեական դատարանը լրագրողներին նաև պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանք է առաջադրել:
Ազատազրկման դատապարտված Ջան Դյունդերի նկատմամբ նախօրեին նաև մահափորձ է իրականացվել: Լրագրողը հարձակման է ենթարկվել դատական նիստից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան