24 տարի առաջ այս օրն ազատագրվեց Շուշին
1992 թվականի մայիսի 8-ին՝ 24 տարի առաջ այս օրը, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը փայլուն իրականացրած «Հարսանիք լեռներում» գործողության արդյունքում ազատագրեց Շուշի բերդաքաղաքը։
Շուշիի ազատագրումն Արցախյան ազատամարտի հերոսսական ու միաժամանակ բեկումնային դրվագներից մեկն էր: Մինչ 1992-ի մայիսը Շուշին հանդիսանում էր ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը կրակի ու շրջափակման մեջ պահելու առանցքային կրակակետ-հենակետերից մեկը, որի աշխարհագրական դիրքը մի կողմից առավելություն էր տալիս հակառակորդին, իսկ մյուս կողմից՝ Շուշին դարձնում անառիկ:
92-ի փետրվարին հաջողությամբ ավարտելով Խոջալույի ազատագրման գործողությունը՝ ԼՂ Պաշտպանության բանակի ղեկավարությունը սկսեց մայրաքաղաք Ստեփանակերտի ապաշրջափակման և ԼՂՀ տարածքն ազերի բռնազավթիչներից ազատագրելու բեկումնային հարվածին՝ Շուշիի ազատագրմանը:
Թեև հակառակորդն ուներ գերակշռող մարդկային և սպառազինությունների ռեսուրսներ, իսկ տեղանքը հնարավորություն էր տալիս գրեթե անառիկ պահել Շուշին, սակայն ԼՂ Պաշտպանության բանակի նախապատրաստած գործողությունը, որ աչքի էր ընկնում ճշգրիտ հաշվարկներով, ինչպես նաև հայ զինծառայողների մարտունակությունն ու ներդաշնակ գործողությունները ստիպեցին հակառակորդին տեղի տալ և արդեն մեկ օր անց՝ մայիսի 9-ին Շուշին վերջնականապես ազատագրված էր:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան