Հաղթանակների լուռ վկան՝ «Մայր Հայաստան» զինվորական թանգարան
Հաղթանակների լուռ վկա, հազարավոր փաստեր ու պատմություններ հաղթանակների ու այն կերտող հերոսների մասին. Մեծ հայրենականից մինչև արցախյան ազատամարտ, հպարտության ճանապարհ, որ կարելի է տեսնել մեկ շենքում` Հայաստանի պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում:
Panorama.am-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանն ասաց, որ թանգարանում ցուցադրությունը երկու թեմայով է՝ Հայրենական պատերազմում հայերի մասնակցությունը, ՀՀ Զինված ուժերի պատմությունն ու արցախյան ազատամարտը: Այսօր թանգարանում պահվում է 30 հազարից ավելի ցուցանմուշ՝ լուսանկարներ, հագուստներ, անձնական իրեր: Ցուցադրվում է միայն 15-20 տոկոսը:
«Թանգարանային աշխատանքում ամենադժվար ուղղությունը համալրումն է: Մեր թանգարանում ցուցանմուշների համալրումը կատարվել է սկսած խորհրդային տարիներից կամավորության սկզբունքով: Մինչև հիմա էլ այդպես է: Կոչ եմ անում մեր ազատամարտիկներին, նրանց հարազատներին, որպեսզի իրենց մոտ պահպանվող իրերը, մասունքները՝ լուսանկարներ, մարտական գործոություններին վերաբերող տարբեր փաստաթղթեր, անձնական իրեր, հանձնեն թանգարանին, քանի որ այդպես հնարավոր է լինելու փոխանցել սերունդներին»,- ասաց նա:
Թանգարանի մասին մանրամասն՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում բացվելու է ապրիլյան կռիվների հետևանքով զոհված տղաներին նվիրված ցուցադրություն
- «Մայր Հայաստան» զինվորական թանգարանը 2015 թ. ունեցել է 77 պետությունից այցելուներ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում